Թերեզա Արդեն 4 տարի է, ինչ իմ տղան մարզվում է Արայիկ Հարությունյանի-ի մոտ, և այս ընթացքում տեսել ենք ոչ միայն ֆիզիկական առաջընթաց, այլ նաև մեծացել է նրա պատասխանատվության զգացումը, համբերությունը և ինքնավստահությունը։ Մարզիչն առանձնանում է իր պրոֆեսիոնալիզմով, մարդկային վերաբերմունքով ու անձնական մոտեցմամբ յուրաքանչյուր երեխայի նկատմամբ։ Շատ շնորհակալ ենք այս տարիների նվիրվածության ու ազնիվ աշխատանքի համար։ Խորհուրդ եմ տալիս բոլոր ծնողներին, ովքեր փնտրում են վստահելի ու լավ մարզիչ։
Մերի Սարգսյան Սենսեյ Արայիկը բացառիկ մարզիչ է։ Իմ երկու երեխաներն արդեն որոշ ժամանակ է ինչ հաճախում են նրա մարզումներին։ Առանձնահատապես ուզում եմ նշել, որ ես յուրաքանչյուր պարապմունքին ներկա եմ լինում և սեփական աչքով եմ տեսել սենսեյի խստապահանջությունն ու կարգապահ մոտեցումը։ Սակայն այդ խստության կողքին միշտ զգացվում է նաև անկեղծ սերն ու հոգատարությունը աշակերտների հանդեպ։ Նա ոչ միայն մարզիչ է, այլ նաև իսկական ընկեր ու աջակցող մարդ երեխաների համար։ Շատ շնորհակալ եմ նման նվիրված ու պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար։
Սաթենիկ Մկրտչյան Մեր տղան, մի քանի ամիս է ինչ մարզվում է, բայց մենք արդեն զգում ենք բավականին մեծ աճ իր մոտ։ Ու ինչն է ինձ համար շատ հաճելի, որ նա մեծ ոգևորվածությամբ է գնում մարզումներինին, ինչը խոսում է նրա մասին, որ Սենսեյի՝ Արայիկ Հարությունյանի առանձնակի ու ջերմ վերաբերմունքը ոգևորում և էներգիայով է լցնում երեխաներին։ Այո’, ես նույնպես հիացած եմ Սենսեյի մարդ տեսակով և պրոֆեսիոնալիզմով։ Իսկ մարզաձևի մասին կասեմ, որ շատ տղայական սպորտաձև է☺️👍🏻։ Թույլ է տալիս մարզիկների ունենալ հիանալի սպորտային կազմվածք, կարողանալ ինքնապաշտպանվել, ինչը մեր ժամանակներում շատ կարևոր է։
Հարութ Ներսիսյան Իմ տղան էլ է պարապում Արայիկի մոտ,ինքս էլ շատ գոհ ուշնորհակալ եմ։ Ամեն ինչ անում է երեխաների ապագայի համար։Երեխեքը իր մոտ պարապող մասնակցում են բոլոր պատմական սեմինարների ու մրցումներին։ամեն նոր եկած աշակերտ առաջին օրվանից իրեն զգում է ինչպես մի հարազատ միջավայրում։Լինոլով ծնող և լավ ընկեր իր սաների համար չի խանգարում որ զուգահեռ լինի խստապահանջ պարապմունքներին։
Թագուհի Իմ տղան արդեն 2 տարի է ինչ հաճախում է ընկեր Արայիկի մոտ մարզումների։Ես նկատում եմ շատ մեծ առաջընթաց տղայիս մոտ ։Մեր ընկեր Արայիկի շնորհիվ իմ տղան ունեցել է շատ բազում հաղթանակներ թե մեր երկրում,և թե երկրից դուրս ․մենք շատ շնորհակալ ենք իրենից մեր տղային մարզելու, իր նպատակներին հասցնելու համար։Ի դեպ նա բոլոր երեխաների հանդեպ է ուշադիր չկա ոչ մի տարբերություն ինչպես իր հարազատ տղաների հանդեպ է ուշադիր, հոգատար, սրտացավ այնպես էլ ցանկացած երեխայի հանդեպ։ Մենք շատ շնորհակալ ենք իրեն իր բարի ու հոգատար լավ մարդկային տեսակի համար ,այն երեխան ով կհաճախի իր մոտ մարզումների հաստատ համոզված եղեք որ մի շատ գեղեցիկ ընտանիք է ձեռք բերելու իր համար որտեղ չկան ոչմի խոչնդոդտ կամ այլ անմարդկային քայլեր 😊😊
Հերմինե Հովհաննիսյան Իմ տղան 2 տարի է մարզվում է ընկեր Արայիկի մոտ ։Այս ընթացքում նկատել եմ մեծ առաջընթաց ֆիզիկական թե պատասխանատվության առումով։ Շատ շնորհակալություն ընկեր Արայիկին մեծ պատասխանատու աշխատանքի համար։ Խորհուրդ կտամ այն երեխաների ծնողներին որոնք ուզում են մարզվեն,միանան մեր խմբին ։ Շնորհակալություն հոգատարության ու երեխաների մեջ մարդկային լավ տեսակ ձևավորելու համար ։Մեր խմբի կողմից սիրելի ընկեր Արայիկ։ 😊😊